
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի գործով վաղը նախատեսված է հերթական դատական նիստը:
Բնապահպանները տեղեկություն են տարածել, որ վաղը դատարանի բակում հավաքվելու և միսնական պար են բռնելու` «ցույց տալով Դինո Գոլդին, որ անուն փոխելով չի կարող մաքրել իր գործունեության ապօրինություններն ու օրինախախտումները»:
Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը Եղիա Ներսիսյանին մեղադրում է զրպարտության մեջ` պահանջելով հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:
Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե նշված ընկերությունը հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: