1 օգոստոսի 2013 - 09:55 AMT
Հայկական ORWP ջրագնդակի ակումբը դարձել է ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի հաղթող

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի ORWP ակումբի 14 տարեկանների թիմը հաջող է հանդես եկել ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի եզրափակիչ փուլում և նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Կիսաեզրափակչում հայկական թիմը լարված պայքարում 13:11 հաշվով հաղթել է Սաութ Բեյ թիմին:

Եզրափակչում ORWP-ը մրցել է «Սաութ Քոստի» հետ, խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով` 11:11, որից հետո թիմերն իրացրել են 5 մետրանոց տուգանային հարվածներ, և ավելի դիպուկ է գտնվել հայկական թիմը: Դարպասապահ Թոնի Գևորգյանը կասեցրել է 3 տուգանային հարված, և առաջին անգամ ORWP-ը դարձել է ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի հաղթող:

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Թոնի Գևորգյանը, իսկ լավագույն խաղացողներ` Հարութ Աշխարյանն ու Դավիթ Առաքելյանը: