1 օգոստոսի 2013 - 10:47 AMT
On This Day. Facebook սոցիալական ցանցը նոր ֆունկցիա է փորձարկում

Facebook սոցիալական ցանցը նոր ֆունկցիա է փորձարկում: Այն հնարավորություն կտա օգտատերերին վերադառնալ անցյալ և տեսնել, թե ինչ տեսք է ունեցել իր և ընկերների հաշիվը նախորդ տարիների այդ օրը:

Ֆունկցիան, որն անվանել են «Այս օրը» (On This Day) առայժմ գործում է միայն օգտատարերի մի մասի համար, գրում է The Verge-ն:

Այս ֆունկցիան պահանջված դարձավ շնորհիվ Timehop-ի, որը թույլ է տալիս տեսնել նախկինում այդ օրը ձեր կատարած գործողությունները Flickr-ում, Twitter-ում, Instagram-ում: