1 օգոստոսի 2013 - 10:15 AMT
ՖԻԴԵ-ի կանանց վարկանշային աղյուսակում Էլինա Դանիելյանը բարձրացել է 28-րդ տեղը

ՖԻԴԵ-ի կանան ց օգոստոսյան վարկանիշային աղյուսակում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2470 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 2454 միավորով 36-րդ տեղում է:

Աղյուսակը գլխավորում է Յուդիտ Պոլգարը (Հունգարիա), որն ունի 2696 միավոր:

Պատանիների աղյուսակում մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 19-րդ տեղում է, Կարեն Գրիգորյանը` 29, Հովհաննես Գաբուզյանը` 32, իսկ Ռոբերտ Աղասարյանը` 64: Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է: