1 օգոստոսի 2013 - 13:00 AMT
«Լուսինը կորցրել է հիշողությունը». Ֆիլմի պրեմիերա

Այսօր տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Լուսինը կորցրել է հիշողությունը» ֆիլմի պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց ներաշխարհի, հրաշքի սպասման և, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը տեղեկացնում է, որ կինոնկարը նկարահանվել է ետպատերազմյան տարիներին, երբ Հայաստանում բեմադրական ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր «Լուսինը կորցրել է հիշողությունը»-ի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն: