8 մարտի 2006 - 16:15 AMT
Վ.Օսկանյանը եւ Ք.Ռայսը համաձայնագիր կստորագրեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում
Մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում ելույթ կունենա Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությանը նվիրված եռօրյա խորհրդաժողովում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանության ճանաչում, ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող օգնություն, պայքար Հայաստանի մեկուսացման դեմ, աջակցություն Հարավային Կովկասի ինտեգրմանը: Բացի այդ, ԱՄՆ-ում Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը համաձայնագիր կստորագրեն Հայաստանին 235 միլիոն դոլար տրամադրելու մասին` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: