1 օգոստոսի 2013 - 15:18 AMT
Հենրիխ Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչև օգոստոսի 10-ը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան ակնկալվում էր, հայտնում է sport1.de-ն:

Ֆուտբոլիստը երեկ է միացել թիմի մարզումներին, սակայն բժիշկները չեն բացառում, որ նա կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության առաջին տուրի «Աուգսբուրգի» հետ խաղին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին: