1 օգոստոսի 2013 - 19:37 AMT
Լիտվայում Հայաստանի դեսպանը և Սեյմասի նախագահը անդրադարձել են վիլնյուսյան գագաթաժողովին

Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ՝ կողմերը կարևորել են միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկեցին խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարևորվել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթաժողովը և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: