2 օգոստոսի 2013 - 10:22 AMT
Շախմատի ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը բարձրացել է 11-րդ տեղը

Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Նա սև խաղաքարերով հաղթել է Յոլանտա Զավադզկիին (Լեհաստան):

Մկրտչյանը վաստակել է 6,5 միավոր, բարձրացել է 11-րդ տեղը և առաջնության առաջատար Տխան Տռանգ Խոանգին (Հունգարիա) զիջում է 1 միավոր:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները պարտություններ են կրել: Լիլիթ Գալոյանը զիջել է Ջոաննա Մայդանե-Գաևսկային (Լեհաստան), Մարիա Կուրսովան`Իրինա Չելուշկինային (Սերբիա), իսկ Աննա Հայրապետյանը մեկ միավոր է կորցրել Լաուրա Ռեգուլայի (Լիտվա) հետ պարտիայում: