2 օգոստոսի 2013 - 14:49 AMT
Լողորդ Վահան Մխիթարյանը նվաճել է պատանեկան Օլիմպիադայի ուղեգիր

Բարսելոնայում շարունակվում է ընթանալ ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: 100 մետր ազատ ոճում լողորդ Վահան Մխիթարյանը ցույց է տվել 53.06 արդյունք:

Մխիթարյանը 90 մասնակիցների պայքարում գրավել է 60-րդ տեղը, սակայն նա կարողացել է նվաճել պատանեկան Օլիմպիադայի ուղեգիր: Նա առաջին հայ լողորդն է, ում հաջեղվել է այդպիսի արդյունքի հասնել, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան 2014 թվականի օգոստոսի 16-28-ը չինական Նանջինգ քաղաքում: