9 մարտի 2006 - 17:56 AMT
Հայաստանը Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնություն է ստորագրելու
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի, ինչպես նաեւ «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Իրանի Իսլամական Հանրապետության` զարգացման օգնությունները Հայաստանի Հանրապետությանը» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին, հայտնում է ՀՀ կառավարության մալո ծառայությունը: