3 օգոստոսի 2013 - 13:19 AMT
ՀԴԲ-ն կարող է հեռակա կարգով հետևել Android-ով աշխատող սմարթֆոններին

ՀԴԲ-ն կարող էհեռախոսազանգերը ձայնագրելու համարհեռակա կարգով ակտիվացնել Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների բարձրախոսները, հայտնում է WSJ-ը: Բացի այդ, նրանք հնարավորություն ունենայնպես ակտիվացնելնոութբուքերում տեղադրված բարձրախոսները, որ օգտատերը դրա մասին անգամ գլխի չի ընկնի: Հավանաբար, այդ ամենն արվում է ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների ու մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի նպատակով:

Ըստ աղբյուրի, ՀԴԲ-ն նաև հավաքում է հաքերների հատուկ ստորաբաժանումներ, որոնք համակարգիչների վրա հեռակա հսկողություն սահմանող միջոցներ ու վնասակար ծրագրեր կտեղադրեն: ՀԴԲ ու Google ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: