3 օգոստոսի 2013 - 14:10 AMT
Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: