3 օգոստոսի 2013 - 14:21 AMT
Հրանտ Մելքումյանը Կոպենհագեն- օփենի առաջատարներին զիջում է 0,5 միավոր

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 6,5 միավոր:

Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իվան Չեպարինովից (Բուլղարիա), Նեգի Փարիմարյանից (Հնդկաստան) և Սաբինո Բրունելոյից (Իտալիա):

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր, տեղեկացնում է armchess.am-ը: