3 օգոստոսի 2013 - 14:44 AMT
Կայացել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի փակման արարողությունը

Ծաղկաձորում տեղի է ունեցել սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի փակման արարողությունը:

Նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը նշել է, որ hայապահպանությանն ուղղված այս ծրագրի արդյունքներն ակնհայտ կդառնան, երբ մասնակիցները վերադառնան իրենց բնակության երկրներ և կիրառեն այն գիտելիքներն ու հմտություններո, որոնք ձեռք են բերել դպրոցում:

Ծրագրի փակման արարողությանը հաշվետու համերգային ծրագրով հանդես են եկել «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի և պարի դասընթացների մասնակիցները:

Սփյուռքի նախարարության կողմից մասնակիցներին հանձնվել են ծրագրի մասնակցության հավաստագրերը: