3 օգոստոսի 2013 - 15:28 AMT
Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է: