5 օգոստոսի 2013 - 12:33 AMT
Արթուր Աբրահամ. Վիլբեֆորս Շիպեխոն հիանալի հարվածների է տիրապետում և տեխնիկապես ուժեղ է

Միջին և երկրորդ միջին քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է օգոստոսի 24-ին Գերմանիայում Վիլբեֆորս Շիպեխոյի հետ կայանալիք մենամարտը: Մենամարտի ժամանակ խաղարկվելու է երկրորդ քաշային կարգի WBO Inter-Continental գոտին:

«Շիպեխոն WBO-ի վաչկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ ես 4-րդն եմ: Մեր մերնամարտի հաղթողը բարձրանալու է 2-րդ հորիզոնական, և չեմպիոնը հանդիպելու է նրա հետ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում boxingscene.com-ը: Նա ընդգծել է, որ Շիպեխոն հիանալի հարվածների է տիրապետում, տեխնիկապես ուժեղ է և աշխարհի 10 ուժեղագույն մարզիկների ցանկում է:

Շտիգլիցի մասին, որին հայ բռնցքամարտիկը զիջել է WBO գոտին, ասել է հետևյալը. «Չեմ ուզում ասել, թե նա վախենում է: Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում մենամարտել իրենից ուժեղ մրցակցի հետ: Նրան ձեռնտու է մրցել թույլ բռնցքամարտիկների հետ»: