Թուրքական դատարանն այսօր արդարացրել է «Էրգենեկոն» ընդհատակյա ազգայնական կազմակերպության գործով 21 մեղադրյալներին: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ամբաստանյալներից ամենաերկարատև պատիժն ստացել է Աշխատավորական կուսակցության նախկին ղեկավարը՝ Դոգու Պերինչեկան:
Դատարանը նրան 117 տարվա ազատազրկման է դատապարտել: Եվս մի քանի տասնյակ ամբաստանյալներ դատապարտվել են 2-ից մինչև 47 տարվա ազատազրկման: Այս գործով ամենահայտնի ամբաստանյալներից մեկի՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուգի դատավճռի մասին առայժմ ոչինչ չի հարդվում:
Հիշեցնենք, որ «Էրգենեկոնի» գործը սկսվեց զինվորականների ու ընդդիմադիր պաշտոնյաների ձերբակալություններից 2008թ. ամռանը: Ձերբակալվածները մեղադրվում էին Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի համար: Իշխանությունները կարծում են, որ «Էրգենեկոնի» հայացքները տարածվում էին ԶԼՄ-ների միջոցով: