5 օգոստոսի 2013 - 21:22 AMT
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ շենքեր վաղը կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, վաղը ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2 և 10/3 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: