6 օգոստոսի 2013 - 10:09 AMT
Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել

Քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, սակայն նա չի հոսպիտալացվել:

Հիշեցնենք, որ երիտասարդները արդեն 11 օր է՝ նստացույց են անում: Ոստիկանությունն օրեր առաջ չթույլատրեց նրանց վրան տեղադրել:

Նստացւյցը սկսվել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներիվ հոտ, նախօրեին ակտվիստները նաև Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել, ով խոստացել է սեղմ ժամկետներում արջագանքել նրանց նամակին: