6 օգոստոսի 2013 - 10:12 AMT
Պատանեկան ԱԱ-ում հանդես կգան երեք հայ շախմատիստներ

Սեպտեմբերի 12-27-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում տեղի է ունենալու աշխարհի մինչև 20 տարեկանների պատանիների և աղջիկների առաջնությունները:

Առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են երեք շախմատիստներ` գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը:

Շախմատիստները կխաղան 13 տուր, իսկ սեպտեմբերի 20-ին կլինի հանգստյան օր: