6 օգոստոսի 2013 - 12:00 AMT
Օլիմպիադա-2016-ի մեկնարկին մնացել է երեք տարի

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է երեք տարի: Խաղերի բացման հանդիսավոր արարղությունը տեղի է ունենալու «Մարականա» մարզադաշտում:

Այս Օլիմպիադայի նշանակությունը պատմական է, քանի որ Հարավային Ամերիկայում առաջին անգամ է անցկացվելու: Մինչ խաղերի մեկնարկը, 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 –ի ապրիլը միջազգային ստուգողական մրցաշարեր են նախատեսված:

200 երկրների 10 հազար մարզիկներ մեդալների համար կպայքարեն օգոստոսի 5 – 21 –ը: