16 հունվարի 2003 - 21:55 AMT
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԿԻՊՐՈՍԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ
Կիպրոսի հույներն ու Հայաստանը, առաջնորդվելով «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով, «ձեռքներից եկածն անում են, որպեսզի փոս փորեն Թուրքիայի համար»: Այդ մասին գրում է թուրքական «Սթար» թերթը: Հոդվածի հեղինակի վրդովմունքն է հարուցել այն փաստը, որ «Հայաստանի հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիրը վավերացրած Կիպրոսը հիմա էլ որոշել է հուշարձան կանգնեցնել հայերի հիշատակին»: Նշենք, որ հունվարի 13-ին Լարնակա քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել 1920 թվականին Կիպրոս եկած առաջին հայերի հիշատակին հուշարձան կանգնեցնլու վերաբերյալ: