6 օգոստոսի 2013 - 16:55 AMT
«Բարև, Երևան»-ը Վարչական դատարանում կվիճարկի քաղաքապետի որոշումները

Վաղը՝ ժամը 11:00-ին Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին», տեղեկացնում են խմբակցությունից:

Նշենք, որ3660-Ա որոշումը վերաբերում է տրոլեյբուսային ուղեվորափոխադրումների վարձը սահմանելու մասին է, իսկ3661-Ա որոշումը ներքաղաքյին երթուղիների ուղեվարձը սահմանելու մասին որոշումն է: