Լեոնել Մեսսին, Ֆրանկ Ռիբերին և Քրիստիանու Ռոնալդուն հավակնում են 2012-2013 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Նրանք ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների լրագրորղների քվեարկության արդյունքում հավաքել են առավելագույն միավորները: Հաղթողի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 29-ին Մոնակոյում ՉԼ խմբային փուլի քվեարկության ժամանակ:
Մոնակոյում լրագրողները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով ուղիղ եթերում քվեարկելու են նրանից մեկի օգտին: 4-10-րդ տեղերն արդեն հայտնի են, դրանք զբաղեցնում են Արիեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը, Բաստիան Շվայնշտայգերը, Գարետ Բեյլը, Զլատան Իբրահիմովիչն ու Ռիբին վան Պերսին: