7 օգոստոսի 2013 - 10:48 AMT
26 հայ շախմատիստներ մասնակցելու են պատանիների և երիտասարդների ԵԱ-ին

26 հայ շախմատիստներ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 9-ը մասնակցելու են Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Այնտեղ որոշվելու են Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 տարեկան պատանիների և աղջիկների հաղթողները, հաղորդում է armchess.am-ը:

Մրցաշարի ընթացքում խաղարկվելու է դասական շախմատի 9 տուր: