7 օգոստոսի 2013 - 15:51 AMT
Ջոն Հեֆերնն ու Քերին Հիլիարդը հանդիպել են ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը չորեքշաբթի օրը հանդիպեցին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկվեց նաև հոկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ամենամյա հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվալան ծառայությունից: