7 օգոստոսի 2013 - 16:34 AMT
Յուրի Խաչատուրովը ՀՀ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը կղեկավարի ևս չորս տարի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգվել է 4 տարով:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը»։