8 օգոստոսի 2013 - 10:30 AMT
Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստները մյուս խաղաշրջանից կանցնեն արյան թեստ

Բունդեսլիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները հաջորդ խաղաշրջանից կհանձնեն նաև արյան թեստեր: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի և Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռեյնհարդ Ռաուբալը:

Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբվանից կգործի այս նորամուծությունը, սակայն արվում է ամեն ինչ, որ այն շուտ «կյանքի կոչվի»: Մինչ այս, ֆուտբոլիստները հանձնում էին միայն մեզի անալիզներ: