8 օգոստոսի 2013 - 11:23 AMT
Այսօրվանից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում, հայտնում են«ՀայՌուսգազարդ»ընկերությունից: