8 օգոստոսի 2013 - 14:58 AMT
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Երևան, Հայաստան, 2013-08-08 12:43 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2013թ.-ի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Թողարկված պարտատոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ ARBKB7:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 և 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են: