8 օգոստոսի 2013 - 17:27 AMT
«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց Հենրիխ Մխիթարյանի

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, հաղորդում է Bild-ը:

Օգոստոսի 10-ին «Բորուսիան» մրցելու է «Աուստսբուրգի» դեմ:

«Միկին չի կարողանա խաղալ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ֆուտբոլիստը հուլիսի կեսերին վնասվածք էր ստացել և բաց թողել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը «Բորուսիայի» դեմ: Վերականգնվելով վնասվածքից` Մխիթարյանը սկսել է մարզվել թիմի հիմնական կազմի հետ: