Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբը անցել է 2013-2014 թթ. Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ:
Որակավորման 3-րդ փուլում Ռոբերտ Արզումանյանի թիմը երկու հանդիպումների արդյունքում հաղթահարել է «Բրեյդաբլիկի» արգելքը: Սեփական հարկի տակ «Ակտոբեն» առավելության է հասել 1:0 հաշվով:
Իսկ պատասխան խաղում նույն հաշվով ուժեղ է եղել իսլանդական թիմը:
Հաղթողին պարզելու համար ավելացվել է լրացուցիչ ժամանակ: Սակայն ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ, և 11-մետրանոց հարվածաշարում 2:1 հաշվով հաղթել է «Ակտոբեն», որն էլ կշարունակի պայքարը:
Ղազախական թիմի հաջորդ մրցակիցը կորոշվի օգոստոսի 9-ին կայանալիք վիճակահանության ժամանակ: