9 օգոստոսի 2013 - 11:23 AMT
Ահաբեկչության արդյունքում Պակիստանում առնվազն 12 մարդ է զոհվել

Առնվազն 12 մարդ է զոհվել և ութը վիրավորվել են Պակիստանի արևմուտքում ահաբեկչությունների արդյունքում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, առավոտյան Քվետաա քաղաքում երկու պայթյուն է որոտացել:

Հարձակումը տեղի է ունեցել ռամադան սրբազան ամսվա ավարտին կազմակերպվող տոնակատարության ժամանակ, որի ընթացքում բռնությունն արգելված է: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: