9 օգոստոսի 2013 - 15:20 AMT
Պայթյուն` Քարակերտ գյուղի գազալցակայանում

Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան լիցքավորման համար գտնվել է նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: