9 օգոստոսի 2013 - 18:25 AMT
Մատենադարանի տնօրեն. Փորձում ենք գնել eBay-ում աճուրդի հանված Նարեկացու ձեռագիրը

Մատենադարանում տեղյակ են, որ eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու բացառիկ հայկական ձեռագրերից մեկը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրեն Հրաչ Թամրազյանը և ավելացրեց, որ արդեն կապ է հաստատվել վաճառողի հետ:

«Մենք տվյալներ ենք պահանջել: Փորձում ենք անել հնարավորը ձեռագիրը ձեռք բերելու համար», - ասաց նա` նշելով, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նման դեպքերում կարողանում են գտնել:

Ձեռագրի նախնական արժեքը սահմանված է 30.000 ԱՄՆ դոլար: Աճուրդի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է: Ձեռագիրն այս պահին գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: