9 օգոստոսի 2013 - 20:11 AMT
ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների դեմ հարուցված քրգործը

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի և այլ պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից: