10 օգոստոսի 2013 - 10:53 AMT
Apple-ը ռևանշ է վերցրել Samsung-ից պատենտային պատերազմում

ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը (ITC) արգելանք է դրել ԱՄՆ տարածք ներմուծման և վաճառքի համար հարավկորեական Samsung ընկերության արտադրանքի վրա, գրում է The Wall Street Journal թերթը:

2013թ. հունիսին ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը (ITC) արգելեց Apple-ի արտադրության մի շարք ապրանքների՝ iPhone 4, iPhone 3GS, iPad 3G и iPad 2 3G վաճառքը, երբ Samsung-ը մեղադրեց Apple-ին պատենտը խախտելու մեջ: Խոսքը 3G տեխնոլոգիայի մասին է:

Օգոստոսի սկզբում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վետո դրեց Apple-ի արտադրության հին մոդելների վաճառքի վրա, հայտնում է ՌԲԿ-ն: