10 օգոստոսի 2013 - 11:41 AMT
Ճապոնիայում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ճապոնիայում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Տոկիոյից մոտ 200 կմ հեռավորության վրա, ասվում է ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության կայքում:

Էպիկենտրոնին ամենամոտը գտնվող քաղաքն Իվակին է, որը գտնվում է էպիկենտրոնից 23 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 56,7կմ խորության վրա: