13 մարտի 2006 - 18:32 AMT
Առանց հակամարտությունների բոլոր կողմերին հասկանալու, անհնար է բացել հաղորդակցությունները Կովկասում
Առանց Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունների բոլոր կողմերի ըմբռնման անհնար է բացել հաղորդակցության ուղիները: Այդ մասին ասվում է «Կոռուպցիան եւ հակամարտությունները Հարավայի Կովկասում» հետազոտության մեջ, որը ԼՂՀ-ում տարածել է բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպությունը: «Ադրբեջանի բնակիչները 15 տարի շարունակ ոչ մի ուղղակի կապ չեն ունեցել Ղարաբաղի հետ, եւ նրանց գնահատականներրը ձեւավովում են ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների հիման վրա»,-ասվում է հետազոտության մեջ: Հետազոտության նպատակն ս Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի մասնակվոր սեկտորի ներգրավումը տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, որոնք կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը Հարավային Կովկասում : Հետազոտության համար հիմք են ծառայել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Հարավային ՕՍիայում եւ Լեռնային Ղարաբաղում 2004 հուլիսից մինչեւ 2005 թվականի հուլիսը անցկացված հարցումների արդյունքները, հաղորդում է Karabakh-online-ը: