12 օգոստոսի 2013 - 11:30 AMT
Իսրայելն վաղաժամ բանտերից ազատ կարձակի 26 պաղեստինցիների

Իսրայելի կառավարությունը համաձայնվել է բանտերից ազատ արձակել 26 պաղեստինցիների, որոնք դատապարտվել են երկարատև ազատազրկման, նպատակ ունենալով վերսկսել խաղաղ բանակցությունները Պաղեստինի ինքնավարության հետ, հայտնում է Բի-բի-սին: Ընդամենը Իսրայելը ազատ կարձակի շուրջ 100 պաղեստինցի կալանավորի:

Կալանավորներին ազատ արձակելու մասին հաղորդագրությունը հաջորդեց Պաղեստինի իշխանությունների այն մեղադրանքներին, թե Իսրայելը փորձում է խափանել խաղաղ բանակցությունները, որոնք պետք է վերսկսվեն 2013թ. օգոստոսի 14-ին: