12 օգոստոսի 2013 - 11:30 AMT
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սամուլակի կղզուց ոչ հեռու: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր օվկիանոսում, 92 կմ խորության վրա:

Զգուշացումներ հնարավոր ցունամիի մասին չեն հայտարարվել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: