12 օգոստոսի 2013 - 12:51 AMT
Իվանիշվիլին և Սահակաշվիլին վիճաբանել են պաշտոնական ընդունելության ժամանակ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամբիոնից քննդատել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն:

Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», Սահակաշվիլիին վրդովեցրել է այն արտահայտությունը, թե վրացական իշխանությունները ևս պատասխանատու են օգոստոսյան հակամարտության համար: Նախագահի ցասումնալից խոսքը փորձել է ընդհատել վարչապետը:

Ավելի ուշ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին խոստովանել է, որ նա ստիպված է եղել ներողություն խնդրել ամերիկացիներից, որոնք բարեկամական այցով Բաթումում են գտնվում: Նա հավելել է, որ Սահակաշվիլին հերթական անգամ խախտել է պաշտոնական ընդունելությունների նորմերն ու կանոնները: