12 օգոստոսի 2013 - 14:10 AMT
Ֆիլիպիններում ուժգին թայֆուն է մոլեգնում

Ֆիլիպիններում մոլեգնում է այս տարվա ուժեղագույն թայֆունը: Ծովային և ցամաքային օդանավակայաններում տասնյակ չվերթեր են չեղյալ հայտարարվել: Իշխանությունները շտապ կարգով հազարավոր մարդկանց են տարհանում աղետի գոտուց: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է ժամում 200 կմ:

Շուրջ 30 ձկնորսներ համարվում են անհայտ կորած: Իշխանությունները հուսով են, որ նրանք ուղղակի թաքնվում են տարերքից և իրենց մասին կտեղեկացնեն քամու դադարից հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: