12 օգոստոսի 2013 - 18:39 AMT
ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Շվեյցարիան կակտիվացնի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը

ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Շվեյցարիան կակտիվացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Պասկալ Օբիշերը: Ըստ նրա, բացի այդ կակտիվացվեն Եվրոպայում առկա այլ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ևս:

Նախագահությունն ԵԱՀԿ-ում Շվեյցարիային կանցնի 2014 թվականին:

Ղարաբաղի հարցին հատուկ ուշադրություն դարձնելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էլ նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդին: «Եթե Շվեյցարիային հաջողվի մեռյալ կետից շարժել այդ հարցը, մենք ուրախ կլինենք»,-ասել էր նա: