13 օգոստոսի 2013 - 10:10 AMT
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանն անցել է երկրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցել է Աշխարհի Գավաթի խաղարկության երկրորդ փուլ: Խաղերը տեղի են ունենում նորվեգական Տրոմսո քաղաքում:

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը հաղթել է Միխայիլ Մարկովին (Ղրղզստան): Երկու պարտիաների արդյունքում հայ շախմատիստն ուժեղ է գտնվել 2:0 հաշվով:

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը միավորները կիսել են Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գարնդայի (Պերու) հետ- 1:1: Նրանք հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարեն թայ-բրեյքում:

Պայքարը լքել է Վլադիմիր Հակոբյանը, նա 0,5:1,5 հաշվով զիջել է Տրուոնգ Սոն Նգուենին (Վիետնամ):