13 օգոստոսի 2013 - 11:17 AMT
Թրասուսերակիր Յանա Եգորյանը թիմային ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ

Ռուսաստանի կանանց հավաքականը Բուդապեշտում կայացած թրասուսերի աշխարհի թիմային առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Եզրափակչում Եկատերինա Դյաչենկոն, Յանա Եգորյանը, Դինա Գալիակբարովան և Յուլիա Գավրիլովան 44:45 հաշվով զիջել են Ուկրաինայի ընտրանուն:

2010-2012 թ. Եգորյանը զգալի հաջողությունների է հասել պատանիների տարիքային խմբում: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում նա թիմային և անհատական պայքարում և Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

2012 թվականին Եգորյանը նվաճել է Ռուսաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը և հրավիրվել երկրի ազգային հավաքական: 2013-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ Կազանի Ունիվերսիադայում` բրոնզե մեդալ: