16 հունվարի 2003 - 22:00 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Այսօր սկսվել է Հյաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստան: Մոսկվայում Հայաստանի ղեկավարը արդեն այցելել է Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում գտնվող հայկական տաղավար: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ, որտեղ նրան շնորհվել է դոկտորի պատվավոր կոչում: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը կհանդիպի Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխաիլ Կասյանովի, Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի, Դաշնային Ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Այցի ընթացքում տեղի կունենան հայ-ռուսական բանակցություններ ընդլայնված կազմով: