13 օգոստոսի 2013 - 18:15 AMT
Վլադիմիր Պուտինն արդեն Բաքվում է՝ նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետը

Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան:

Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում Ռուսաստանի նախագահի պատվին շարվել էր պատվո պահակախումբը:

Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, ադրբեջանա-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնյաներ: