14 մարտի 2006 - 15:33 AMT
Ռ.Քոչարյանը եւ Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊ կազմակերպության արդյունավետության բարձրացման հեռանկարները
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ առջեւ ծառացած հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղիները, կազմակերպության գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:Կողմերն անդրադարձել են նաեւ հունիսին Մինսկում կայանալիք ՀԱԽ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին: